կարևոր
733 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-26 12:57
Աշխարհ

Եմենում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 92-ի

Եմենում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 92-ի

Եմենի Առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Սանայում իսրայելական ​​հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 92-ի։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։

Օգոստոսի 24-ին Իսրայելը մի շարք օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին՝ ռմբակոծելով Հազիզ էլեկտրակայանը և նավթային ընկերություններից մեկի կայանը։ 

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինվորականները թիրախավորել են Սանայի տարածքում գտնվող հութիների օբյեկտները։

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում են իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Հոդեյդայի և Սանայի վրա։