|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանական Համբուրգ քաղաքի Հելմուտ Շմիդտի անվան օդանավակայանի շենքը բացվել է այցելուների համար: Այս մասին ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
TACC-ի փոխանցմամբ՝ Համբուրգի օդանավակայանում ուղեւորների մոտ հազ եւ ծանր շնչառություն առաջացրած նյութը, ամենայն հավանականությամբ, պղպեղային գազն է եղել:
Նախնական վարկածով՝ անհայտ անձը գազ է տարածել բալոնից, որը հետագայում հայտնաբերվել է օդանավակայանում: Ենթադրվում է, որ նյութը տարածվել է օդափոխման համակարգով: «Մեր գնահատմամբ՝ խոսքն ահաբեկչության մասին չէ»,- նշել են փրկարարները:
Ընդհանուր առմամբ, 68 մարդ է տուժել, 9-ը հիվանդանոց է տեղափոխվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: