|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 8-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:28-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: