|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Գերմանիայի Բունդեսթագն այսօր քվեարկության կդնի միասեռականների պաշտոնական ամուսնության վերաբերյալ օրինագիծը, որը տարիներ շարունակ արգելափակել են CDU/CSU քրիստոնեական կուսակցությունները:
Ըստ Demokrathaber-ի՝ որքան էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քվեարկության հարցում ազատ որոշում կայացնելու հնարավորություն տա, կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ շարունակում են դեմ արտահայտվել օրինագծին:
Խորհրդարանի իրավաբան Հանս Փիթերը նշել է, որ «ամուսնանալու հարցում հավասար իրավունքներ ունենալը» դեմ է Սահմանադրությանը, ինչի համար էլ պետք է այն փոխել:
Նշենք, որ Գերմանիայում ընդունված է միասեռականների միասնությունը, սակայն նրանց ամուսնությունը թույլատրելու վերաբերյալ օրինագիծ մինչ օրս չի ընդունվել: