Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորևների հետ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագահի նստավայրում քննարկում է եղել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որն անցել է բավական արդյունավետ:
«Երբ ես մեծամասնական պատագամավոր էի, դրա խնդիրները տեսել եմ ու կողմնակից եմ համամասնական ընտրակարգին: Դա ինձ համար շատ ընդունելի կետ է: Կային նաև մի քանի կետեր, որոնք ինձ անհանգստացնում էին, բայց ես իմացա, նախագահը բացատրեց, որ դրանց հետ էլ է ամեն ինչ նորմալ: Ամենաշատը համամասնական ընտրակարգն է սրտովս: Նոր բաների մեջ ընտանիք կազմելու հետ կապված անհանգստություն կար, բայց էլի եմ ասում` հասկացա, որ նորմալ ա, դա էլ խնդիր չէ»,- ասաց Առաքելյանը` հավելելով. «Էդ ժողովրդի մեջ, որ մտած ա էդ միասեռական, բան, տենց բաներ չկան, ընդեղ հստակ գրված ա, որ ՀՀ օրենքով ընտանիք կարող են կազմել կինն ու տղամարդը: Մեկ էլ խորթություն կար` երկրորդ փուլի հետ կապված, բայց դրա բանն էլ հասկացա: Իսկ մնացածը նորմալ է, և ԱԺ-ում էլ քննարկումներ կլինեն: Ինձ էդ մի քանի կետն էր անհագստացնում, բայց հիմա ամեն ինչ նորմալ ա: Բոլոր պատասխանները նախագահից անձամբ ստացա, ու էլ անհագտանալու պատճառ չկա»: