Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն, դա միանշանակ է, և այսօր բոլոր հնարավոր եղանակներով լրագրողների պաշտպանությունը ՄԻՊ-ի աշխատանքի ամենակարևոր ուղղություններից է. լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ կարծում, որ նաև ՄԻՊ-ի թերի աշխատանքի պատճառով են լրագրողների իրավունքները խախտվում:
Լրագրողները, որպես օրինակ, նշեցին 2015-ին Բաղրամյան պողոտայում և 2016-ին Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների դեմ բռնության դեպքերը, որոնց հետ կապված մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Թաթոյանի պնդմամբ` հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ շատ խիստ գնահատականներ կան, և իր արտահերթ զեկույցի հիման վրա արդեն առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին։ «Այնտեղ հետևությունն այն է, որ լրագրողների աշխատանքին խոչընդոտելը նպատակ է հետապնդել պատժել նրանց, քանի որ բռնությունները շարունակվել էին նաև այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրած է եղել իր աշխատանքը: Ավելին՝ լրագրողի աշխատանքի խոչընդոտման դրսևորումը եղել է թիրախային՝ նպատակ հետապնդելով ստիպել լրագրողին, որպեսզի դադարեցնի լրագրողական աշխատանքը»,- ասաց ՄԻ պաշտպանը:
Ինչ վերաբերում է քրեական հետապնդում իրականացնելուն, ապա, ըստ նրա, այստեղ խնդիր կա, քանի որ իր զեկույցում էլ նշված էր` պատասխանատվության ենթարկելու առումով պրակտիկան բավարար չէ, որպեսզի հետագայում կանխվեն լրագրողների նկատմամբ բռնությունները: «Խնդրի լուծման համար պետք է լինեն հնարավորինս խիստ պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ: Ով ուզում է լինի, եթե ուզում եք իմանալ, առավել ևս` պաշտոնատար անձինք, եթե նրանք որևէ կերպ ներգրավված են այդ գործում»,- ասաց Թաթոյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը բավական ակտիվ էր թե՛ հուլիսյան, թե՛ Բաղրամյանի դեպքերում, մինչդեռ որևէ պատասխանատվության այդպես էլ չենթարկվեց, ՄԻՊ-ը պատասխանեց, որ դրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է տա քննությունը: