Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի և ՀՀ զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատարի ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:
Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները և առաջարկությունները: Զինվորական դատախազը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չներկայացվեցին:
ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսեց վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ արտահայտված կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է նրանց կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության ենթարկել:
ՀՀ զինվորական դատախազը ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարին նաև ներկայացրել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված իր նկատառումները:
Վահե Հարությունյանը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին և վերջիններիս ծնողներին վստահեցրել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում զորակոչիկները գտնվելու են նաև ՀՀ զինվորական դատախազության և անձամբ իր հոգածության, իրավական պաշտպանվածության ներքո: