|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 24-ին Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ում ՊՆ պետհամարանիշերով մեքենայի կողաշրջման հետևանքով տուժած զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Այս մասին ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարցին` արդյո՞ք տվյալ մեքենան շահագործել կարելի էր, նախարարը պատասխանեց. «Ըստ նորմատիվների` այն շահագործման ենթակա է եղել, և թույլատրվել է 20 անձ տեղափոխել, իսկ այդ մեքենայում եղել է 18 զինծառայող»:
Ըստ նախարարի` որքան շատ են փոխադրումներ իրականացնում, այնքան մեծ է վթարվելու հավանականությունը:
Սարգսյանի խոսքով` մեծածավալ աշխատանք է տարվել զինված ուժերի մեքենաները թարմացնելու ուղղությամբ: