|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավտոբուսից պայթյունից տուժածների բուժումը շարունակվում է: Yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, նրանք շարունակում են նախատեսված բուժումը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Տղաների գիտակցությունը տեղն է, նրանց գտնվում են բժիշկների մշտական հսկողության ներքո, քանի որ խոր վերքեր ունեն, որոնց դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ, և բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների կանխարգելմանը:
Բացի այդ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները գնահատում են լավ:
53-ամյա Հասմիկ Մելքոնյանին տեղափոխել են նյարդավիրաբուժության բաժանմունք, իսկ 14-ամյա աղջիկը և 45-ամյա Հարություն Թերզյանը գտնվում են Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքում: Երկուսի վիճակն էլ լավ է, բայց պայթյունի հետևանքով նրանք լսողական որոշ խնդիրներ ունեն:
Պայթյունից տուժած հղի կինն իր բուժումը շարունակում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում: «Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ճիշտ է, պտուղը չի տուժել, բայց հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն" Այս պահի դրությամբ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին հիվանդանոցից: