| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 1-ին` ժամը 14.05-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճամբարակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վարդենիս-Զոդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի 10 FO 805 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Վ. Մ.) վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Դ. Ա.-ին և 1997 թ. ծնված Վ. Պ.-ին, այնուհետև բախվել է «ՎԱԶ 21010» մակնիշի 34 DD 319 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ռ. Ի.):
Վ. Մ.-ին, Դ.Ա.-ին և Վ.Պ.-ին հոսպիտալացրել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականները և անջատել մարտկոցները: