կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 12:43
Տարածաշրջան

Իրանի ստանձնած պարտավորությունների կրճատումն առիթ է դիվանագիտության համար. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ

Իրանի ստանձնած պարտավորությունների կրճատումն առիթ է դիվանագիտության համար. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ

Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատումը կամակորություն չէ, այլ, ընդհակառակը, առիթ է դիվանագիտությեան համար, որպեսզի մյուս կողմը զգաստանա եւ կատարի իր ստանձնած պարտավորությունները: Նման կարծիք է հայտնել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ եւ խոսնակ Բեհրուզ Քամալվանդին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Միջուկային համաձայնագիրը գործարք էր՝ առեւտուր: Այն, ինչ մենք տվեցինք շատ ավելին էր, քան ստացածը: Քանի որ համաձայնագրի մյուս կողմերը, հատկապես` գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո, մոռացան իրենց ստանձնած պարտավորությունների մասին, ուստի Իրանի Իսլամական Հանրապետության քայլերը կոչված են մյուս կողմին հիշեցնելու իր պարտավորությունների մասին»,- ասել է Քամալվանդին՝ ընդգծելով, որ Իրանի բոլոր քայլերը տեղավորվում են Միջուկային գործարքի 26-րդ եւ 36-րդ հոդվածների տրամաբանության եւ պահանջների սահմաններում: