| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Հունիսի 25-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի երկու փրկարարական ջոկատ:
Պարզվել է, որ «Մուշեղի ձոր» կոչվող հանգստյան գոտու մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 25 XX 522 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 600 մ) հարակից ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1996 թ. ծնված Ն. Հ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 200 մ հեռավորություն վրա 1995 թ. ծնված Լ. և 1985 թ. ծնված Ռ. Հ.-երին մոտեցրել են (300 մ) շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները 1987 թ. ծնված Ա. Կ.-ի և 1998 թ. ծնված Գ. Մ.-ի դիերը մոտեցրել են (մոտ 270 մ) շտապօգնության ավտոմեքենաներին: