կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-28 19:15
Հասարակություն

Մեքենաները գլորվել են ձորը. 3 զոհ, 3 վիրավոր

Մեքենաները գլորվել են ձորը. 3 զոհ, 3 վիրավոր

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը Այսօր` հունիսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում` Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքի Քյարքի ոլորաններում, բախվել են Opel Zamfira մակնիշի 44 AA 744 համարանիշի և ГАЗ 2705 մակնիշի 10 ՍՏ 493 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 250 մ գլխիվայր գլորվելով` հայտնվել ձորում ` ապառաժ քարերի վրա:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Մահացածները նետված են եղել ավտոմեքենաներից, ում դիերը, այդ թվում` մի երեխայի, փրկարարները հայտնաբերել են մենքենաներից բավականին մեծ հեռավորության վրա: Դեպքի վայր են ժամանեկ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Տարաքծային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային հրշեջ-փրկարարկան ջոկատի աշխատակիցները` հրամանատար Աշոտ Միրզոյանի և նույն մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը` Զավեն Պողոսյանի և Սամվել Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ: Տեղում նույն բաժնի քննիչ Ահարոն Սաֆարյանի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարահատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ են գործել Արարատի շտապօգնության բրիգադները, իսկ հրշեջ-փրկարարներին օգնում էին քաղաքացիները:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են` Opel-ը վարել է Lեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռուբեն Աղասյանը, իսկ ГАЗ 2705-ը վարել է Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ, 44-ամյա Արմեն Գևորգյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` աշխատում է «Ոսկեփունջ» ՍՊԸ-ում: Վաթրի հետևանքով տեղում մահացել են ГАЗель-ի վարորդ Ա,. Գևորգյանը, Opel-ի ուղևորներ` 1,5 տարեկան Դանիել Աղասյանը, 56-ամյա Սուսասննա Աղասյանը, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներ` 4-ամյա Միքայել Աղասյանը, 28-ամյա Ալյոշա Աղասյանը և 30-ամյա Անահիտ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: