|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Սյունիքում գլորվել է ձորը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը` վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 25-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Մեղրի-Նռնաձոր ճանապարհին։ «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:
Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին, նրա վիճակը ծանր է:
Իսկ ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը տեղում մահացել է։
Մահացածն ու տուժածը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում։