կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-24 23:28
Աշխարհ

Կառուցվել է Վրաստանի անկախության պատմության մեջ ամենախոշոր ՀԷԿ-ը

Կառուցվել է Վրաստանի  անկախության պատմության մեջ ամենախոշոր ՀԷԿ-ը

Վրաստանում Աջարիսցկալի գետի վրա ավարտվել է 187 մեգավատ հզորությամբ Շուախեվի  ՀԷԿ-ի կառուցումը: Դա Վրաստանի անկախության պատմության մեջ ամենախոշոր ՀԷԿ-ն է:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվարիկաշվիլին ասել է, որ այժմ Վրաստանի խնդիրն է` փոխարինել ներմուծվող էլեկտրաէներգիան` դրա արտադրությամբ:

Նա նաև նշել է, որ ՀԷԿ-ի կառուցման համար օտարերկրյա ներդրողները 416 միլիոն դոլար են ներդրել:

Նախագծի ֆինասնավորմանը մասնակցել են Համաշխարհայն Բանկի, Եվրոպական զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի կառույցները

Շուախեվի ՀԷԿ-ից բացի, Աջարիմցկալի գետի վրա նախագծվում է կառուցել ևս երկու ՀԷԿ: Երեք ՀԷԿ-երի գումարային  հզորությունը կկզամի 400 մեգավատ, իսկ կառուցման ամբողջ արժեքը կկազմի 700 միլիոն դոլար:

Վրաստանի և միջազգային կառույցների միջև պայմանավորվածության համաձայն, ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան արդեն այս ձմռանը կսպառվի երկրի ներսում, իսկ հաջորդ ամռանը` կարտահանվի: Եվ էլեկտրաէներգիայի ամենախոշոր գնորդը այս պահին Թուրքիան է: