Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի շինարարությունը ներկայիս պայմաններում չի շարունակվի. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ ներկայումս բանակցություններ են տարվում ներդրողի հետ Վրաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով հիդրոէլեկտրակայանը կառուցելու շուրջ:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք նախագիծը չենք շարունակելու նման պայմաններով: Մենք խոսում ենք ներդրողի հետ: Հուսով եմ, որ ներդրողի հետ կհամաձայնենք մեր երկրի համար բարենպաստ պայմանների հարցում, որպեսզի էլ ավելի լավ պայմաններում հիդրոէլեկտրակայան կառուցենք»,- Քութայիսում նորացված միջազգային օդանավակայանի պաշտոնական բացումից հետո լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին:
Վրաց վարչապետի կարծիքով՝ նոր պայմանները պետք է համապատասխանեն բոլոր քաղաքացիների պահանջներին, նույնիսկ նրանց, ովքեր դեմ են հիդրոէլեկտրակայանների կառուցմանը:
Ղարիբաշվիլին, որը վարչապետ էր նշանակվել 2021 թվականի փետրվարին Գիորգի Գախարիայի անսպասելի պաշտոնանկությունից հետո, նշել է, որ «ժառանգել է այս նախագիծն ու այս խնդիրը և ակտիվորեն աշխատում է դրա վրա»:
Հիշեցնենք, որ թուրքական «Էնկա» կազմակերպությունն է կառուցում «Նամախվանի» ՀԷԿ–ը։ Դրա դեմ են պայքարում բազմաթիվ վրացիներ՝ նշելով, որ շինարարությունը կհանգեցնի բնապահպանական աղետի։