Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպիտակ տան բյուջետային կառավարումը ներկայացրել է հաջորդ ֆինանսական տարվա ԱՄՆ բյուջեի նախագիծը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքը:
Դոնալդ Թրամփի թիմի համար այս նախագծի ամենագլխավոր գաղափարը հանդիսանում է հասարակության մեջ պետության դերի նվազեցումը` ի հաշիվ սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի կրճատման:
Փաստաթուղթը, որը կազմված է 62 էջից, նախատեսում է առաջիկա 10 տարում կրճատել ծախսերը 3,6 տրիլիոն դոլարով:Սա ԱՄՆ պատմության մեջ ծախսերի կրճատման ամենախոշոր ցուցանիշն է: Նախագիծը նախատեսում է կրճատել այնպիսի սոցիալական ծրագրեր, ինչպիսիք են սոցիալական ցածր խավի համար նախատեսված արտադրական քարտերը, բուհի շրջանավարտների համար նախատեսված զեղջերն ու արտոնությունները, ֆերմերային տնտեսությունների համար նախատեսված սուբսիդիաները, ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար բժշկական ծառայության ապահովություն և այլն:
Թրամփի թիմը նպատակ է դրել կրճատել բյուջեի դեֆիցիտը, որը վերջին 10 տարիների ընթացքում կազմել է միջինում տարեկան 790 միլիարդ դոլար: