կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-23 21:16
Հասարակություն

Հայկական երազանքի նավը տանել դեպի մեծ ծով. Լ. Մկրտչյան

Հայկական երազանքի նավը տանել դեպի մեծ ծով. Լ. Մկրտչյան

Այսօր  կայացել է  «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթահամալիրի առաջին շրջանավարտների ավարտական հանդիսության արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Շնորհավորելով շրջանավարտներին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Կան արժեհամակարգեր, որոնց վրա կառուցված են աշխարհընկալումն ու աշխարհաճանաչումը. հայ տեսակի ավելի քան  5000 տարվա աշխարհընկալման հիմքը հայտնի եռանկյունին էՙ անհատնՙ իր իրավունքներով և պատասխատվությամբ, այդ անհատներից կազմված ընտանիքը և ընտանիքների միությունը ազգի ձևով: Այս հիմքով է մարդկությունը շարունակում իր ճանապարհը: Այս գաղափարախոսության հիմքի վրա է  գործում այս կրթօջախը: Ճանապարհ ենք դնում մեր երեխաներին, որոնք կյանք են մտնում բարդ մարտահրավերների պայմաններում և շատ կարևոր է, որ երեխաները  տարբերակեն առաջնայինը և երկրորդայինը, հասկանան և ընդունեն պարտությունըՙ  իրենց մտքում ունենալով հաղթանակը: Այս  գաղափարական հիմքի վրա է մեր կրթական համակարգը կառուցված: Կարևոր է, որ մեր երեխաները հասկանան, որ իրենց բաժին նավակը նավարկելու է գետակի մեջՙ ի վերջո մեր հայկական նավը տանելով մեծ ծով, որը ի զորու կլինի դիմակայել մեծ ճամփորդության հզոր ալիքներին և մեր ազգային երազը կդարձնի իրականություն»:

Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Հայ ավետարանչական ընկերակցությանըՙ տարիներ շարունակ կրթական համակարգի կողքին լինելու համար:

Հանդիսությանը ներկա են եղել նաև Ռաքել Դինքըՙ «Ակոս» թերթի խմբագիր, երջանկահիշատակ Հրանտ Դինքի այրին, բարերարների Էդվար և Քամելա Ավետիսյանները: