Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու կազմակերպման շուրջ։ Ինչպես այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական ISNA լրատվական գործակալությանը, այս մասին հայտնում է Իրանի ճանապարհների պահպանման կազմակերպության (RMTO) պաշտոնական ներկայացուցիչը։
«Ադրբեջանի և Վրաստանի հետ երկու հանդիպումից հետո (ավտոմոբիլային տրանսպորտի ստեղծման շուրջ) մենք նրանց առաջարկեցինք տարածաշրջանային մերձեցման նոր տարանցիկ միջանցք ստեղծելու նախաձեռնություն,- ասել է Իրանի Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ - Այս ծրագիրն առաջարկվել է ութ տարի առաջ, բայց քանի որ շատ երկրներ ներգրավված են եղել այս համաձայնագրում, այն դեռ չի իրականացվել, և կողմերը կոնսենսուսի չեն եկել»։
Նրա խոսքով՝ նոր երթուղու ստեղծումը կարող է Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ։
«Վրաստանը և Իրանը համաձայնագրի հիմնական կողմերն են, քանի որ Իրանը ելք ունի դեպի Պարսից ծոց, իսկ Վրաստանը երկու կարևոր առևտրային նավահանգիստներ ունի Սև ծովի արևելքում։ Մյուս կողմից՝ Վրաստանը և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու և զարգացնելու համար, ուստի մենք փորձել ենք ընդլայնել համագործակցությունը այս երկու երկրների հետ»,- ասել է Հեդայաթին:
Համաձայնագրի համաձայն՝ առաջիկա չորս ամիսների ընթացքում Իրանից փորձնական բեռներ կուղարկվեն Աստարայի շրջանի սահմանային կետով Ադրբեջան, ինչպես նաև Վրաստանի նավահանգիստներով Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ առաքելու համար։
«Մենք փորձում ենք այս ծրագրի փորձնական փուլն իրականացնել մինչև այս տարեվերջ (ըստ իրանական օրացույցի՝ մինչև 2022 թվականի մարտի 20-ը), որպեսզի հնարավոր լինի բացահայտել խոչընդոտներն ու խնդիրները։ Այնուհետև երեք երկրների միջև վերջնական հանդիպմանը մեխանիզմ կստեղծվի՝ նվազեցնելու ծախսերն ու ժամանակը»,- պարզաբանել է իրանցի պաշտոնյան։
Իրանն այն երկրներից է, որն իր ռազմավարական դիրքի և հատուկ աշխարհագրության շնորհիվ ունի հատուկ կարգավիճակ առևտրային և տարանցիկ հարաբերություններում, քանի որ Իսլամական Հանրապետության տարածքով անցնում են մի քանի կարևոր միջազգային միջանցքներ. հիշեցնում է ISNA-ն։ Իրանի հարավում Պարսից ծոցն է, որտեղ գտնվում են աշխարհի ամենամեծ նավթարդյունահանող երկրները։ Իրանի հյուսիսում Կասպից ծովն է, որը լավագույն կամուրջն է Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև և կարող է կարևոր դեր խաղալ այդ երկրների միջև առևտրում:
Իրանը նախկինում այլ առաջնահերթություն էր սահմանել դեպի Սև ծով իր առևտրային ելքը կառուցելիս` Հայաստանի տարածքն օգտագործելը: Թեհրանի այս վերաբերմունքն իր ընդգծված դրսեւորումը գտավ այս տարվա աշնանը, երբ տարածաշրջանում Բաքվի գործողությունների պատճառով Իրանի և Ադրբեջանի միջև հակամարտություն սկսվեց։
Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հանձնումը թշնամուն, որից հետո իրանցի վարորդները հարկադրաբար տուրք են վճարում նաև Ադրբեջանին, ինչպես նաև նոր կառուցված Տաթև-Աղվանի ճանապարհի անհարմարությունը պատճառ են դարձել, որ Իրանը հրաժարվի Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, դիտարկելուց: