Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտ, Շիրակամուտ եւ մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաեւ Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր, մեծամասնական ընտրակարգով վերընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որն առավել հայտնի է Դերժավայի Արկադ մականունով եւ մեծահարուստ հայրիկով («Դերժավա-Ս» ՍՊԸ-ի, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի որդին է), հիմա էլ թռչնաբուծական խոշոր ֆաբրիկա է կառուցում Սպիտակում: Այն կգործարկվի մայիս ամսին՝ ապահովելով 200 եւ ավելի աշխատատեղ:
Այս մասին մեզ հայտնեց Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը՝ ուրախությամբ ավելացնելով. «Բավական հզոր ֆաբրիկա է, եւ այդ մարզում ազդեցությունը այստեղ՝ մեր տարածաշրջանում, ակնհայտ երեւում է»:
Թռչնաբուծարանի համար Սպիտակ քաղաքի ընտրությունը քաղաքապետը բացատրում է պատգամավորի ծննդավայրը լինելու հանգամանքով: Միաժամանակ Գ. Սահակյանն անկեղծորեն նշում է, որ իր ղեկավարած համայնքում սոցիալական վիճակն ավելի լարված է հանրապետության մյուս քաղաքների համեմատ: Չնայած գործազրկության խնդիրն ամբողջ Հայաստանում է, բայց ավելի ցայտուն արտահայտված է Սպիտակում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: