կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-08 10:30
Քաղաքական

Դերժավայի Արկադիի ունեցվածքը. «ՀԺ»

Դերժավայի Արկադիի ունեցվածքը. «ՀԺ»

«Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը 423 միլիոն դրամ եւ 20.9 միլիոն դրամին համարժեք բնամթերք է նվիրատվություն ստացել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից: Արկադի Համաբարձումյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում նշված է, որ պատգամավորը բացի նշված եկամուտից՝ եկամուտ է ստացել նաեւ գույքի օտարումից եւ աշխատավարձից: Աշխատավարձը կազմել է մոտ 6 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 350 հազար դրամ: 2016 թվականին Արկադի Համբարձումյանը 20 միլիոն դրամով Lexus LX տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում պատգամավորը 1.6 միլիարդ դրամ փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում դառնալով 1.9 միլիարդ դրամ, վերադարձվել է: Մեկ այլ փոխառությամբ էլ պատգամավորը հանձնել է 3.2 միլիարդ դրամ, իսկ տարվա ընթացքում ետ է ստացել 1.4 միլիարդը, մնացորդի վրա գումարվելով տոկոսները կազմել է 2.4 միլիարդ դրամ:

ԱԺ պատգամավորը 2016 թվականի սկզբին ունեցել է 5.2 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 156 միլիոն դրամ: Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ Արկադի Համբարձումյանն ունի 1 առանձնատուն, 1 հասարակական նշանակության շինություն, 4 հողամաս, 1 Porsche Cayenne եւ 1 Daewoo Damas van»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: