|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում բավականին համեստ ունեցվածք է հայտարարագրել։ Ու սա այն դեպքում, երբ Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ոչ միայն մեքենաներ է ներկրում, այլև հանդիսանում է քաղցրավենիքի ամենահայտնի ֆիրմաների՝ «Մարս»-ի, «Նեսթլե»-ի և այլոց պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։
Սակայն նրա ունեցվածքը փաստաթղթերով ընդամենը 1մլն 122 հազար 150 դրամ գումար է։ Իսկ որպես եկամուտ, նա հայտարարագրել է տարեկան 3.1 մլն դրամ աշխատավարձ ու 4 մլն դրամ նվիրատվություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։