ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի Հայաստանում. Պուտին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջին հումանիտար կենտրոնը հաջորդ տարի կբացվի Հայաստանում։ Այդ մասին ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է ТАСС-ը:
«Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց, որոնցից առաջինը հաջորդ տարի կբացվի Հայաստանում: Ավելի ուշ նմանատիպ կենտրոն կսկսի գործել Ղրղզստանում»,- ասել է նա: