կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-13 14:08
Հասարակություն

Շահումյանի վերադարձը մեր անհատական պայքարն է. Զինավոր Մեղրյան

Շահումյանի վերադարձը մեր անհատական պայքարն է. Զինավոր Մեղրյան

Ազգային հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կյանքում կարևոր, գլոբալ, խոշոր համաժողովրդական հարցեր կան, որ անհատների բան չեն։ Այսինքն, առաջին հայացքից մի մարդու հոգս չեն կարող լինել. շատ մեծ են։ Մյուս կողմից էլ, եթե այդ նույն հարցը չի դառնում մարդկանց «անհատականը», անձնականը երբեք լուծում չի ստանում։ 
Շահումյանը 25 տարի առաջ ընկավ։ Շահումյանի վերադարձը մեր անձնական հարցն է։ Մեր անհատական պայքարն է՝ իր տարաբեր դրսևորումներով՝ ըստ անհրաժեշտության և կարելիության։ 
Հաղթանակը մերն է լինելու։
Փառք ընկածներին, ԱՍՏՎԱԾ Ողորմեա»: