Փոխարժեքներ
07 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.83 |
EUR | ⚊ | € 411.16 |
RUB | ⚊ | ₽ 4.0793 |
GBP | ⚊ | £ 492.74 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Աբովյանի ավագանու անդամ Արման Մեղրյանը ներկայացրել է 2024թ. կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը.
«Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
արդեն երրորդ տարին է, ինչ ես շարունակում եմ իրականացնել Աբովյան համայնքի ավագանու անդամի գործառույթները՝ ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ին ձեր տված քվեի շնորհիվ։ Որպես Աբովյան համայնքի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ ձեզ եմ ներկայացնում 2024 թ․ հաշվետու տարվա ընթացքում իմ կողմից իրականացված աշխատանքների ամփոփ նկարագիրը.
Իմ նախագահությամբ գործող զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական հարցերի հանձնաժողովի տասնհինգ(15) նիստ եմ հրավիրել և հիսուն (50) նախագծեր քննարկել։Առաջարկ եմ ներկայացրել նախագծերի վերաբերյալ և տեղում ծանոթացել եմ ծրագրերի իրականացման ընթացքին:
Անդամակցում եմ նաև Աբովյան համայնքում գործող սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովին:
Եղել եմ Աբովյան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների տոնակատարությունների նախապատրաստման աշխատանքային խմբում:
2024 թվականի ընթացքում զբաղվել եմ շուրջ 40 քաղաքացու խնդիրներով, որոնք վերաբերել են սոցիալական,կոմունալ տնտեսության, քաղաքաշինության ոլորտներին:
Անցնող տարվա ընթացքում մասնակցել եմ տարատեսակ հանդիպումների, քննարկումների:
Որպես ավագանու անդամ` այսուհետ նույնպես նույն տրամաբանությամբ շարունակելու եմ գործունեությունս 2025 թվականի ընթացքում և իմ ստանձնած մանդատի լիազորությունների շրջանակում ամեն բան անելու եմ,որպեսզի ունենանք էլ ավելի լավ համայնք :
Ամփոփելով գրառումս՝ տեղեկացնում եմ, որ յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 16։00-ից, Աբովյանի աշխատակազմի նիստերի դահլիճում իրականացնում եմ քաղաքացիների ընդունելություն: Ձեզ հուզող հարցերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին, կամ այցելել Աբովյանի համայնքապետարան՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»(ՀՅԴ) խմբակցություն, հասցե՝ Բարեկամության հրապարակ 1»։