կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-01 22:48
Հասարակություն

Աբովյանում գլխավորելու եմ ՀՅԴ ցուցակը. Արման Մեղրյան

Աբովյանում գլխավորելու եմ ՀՅԴ ցուցակը. Արման Մեղրյան
Արման Մեղրյանը տեղեկացնում է, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է ՀՅԴ ցուցակը։ Ստորև ներկայացնում ենք թեկնածուի հայտարարությունը.
 
Սիրելի աբովյանցիներ.
 
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես՝ Արման Պետրոսի Մեղրյանս, 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցության ցուցակը։
 
«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցության և մեր գաղափարակից ընկերների հետ միասին որոշում ենք կայացրել մասնակցելու մեր սիրելի համայնքի՝ բարեկարգման, վերաշինման և զարգացման պատասխանատու գործին։ Ինձ համար մեծ հպարտություն է ստանձնելու այս չափ կարևոր և հայրենանպաստ առաքելությունը. Աբովյան քաղաքը՝ իր 10 համայնքների հետ միասին, մեր բոլորիս տունն է և յուրաքանչյուրիս պարտքն է ջանք ու եռանդ չխնայել նրա բարգավաճման, ծաղկման և առաջընթացի համար, քանզի
 
մեզ համար առաջնային է մեր հայրենիքի, մեր քաղաքի, մեր համայնքի շահը։ Հենց այդ մղումին ու գաղափարին նվիրված` համարում ենք, որ մեր թիմը ունակ է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև։
 
Արժանապատիվ համայնք և երջանիկ աբովյանցի ունենալու գործում՝ մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի մեջ արթնացնելու ենք հույսը, հավատը, ոգեղենությունն ու կամքը առ հայրենիք։ Ազգային ոգեղենության զարթոնքը պետք է սկսենք մեր համայքից՝ մեր Աբովյանից, ուստի գիտակցելով ողջ պատասխանատվությունը, մենք մեր ողջ ներուժը, հնարավորություններն ու ջանքերը ներդնելու ենք մեր համայնքի առաջընթացի, զարգացման և հզորացման համար…