կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-12 11:20
Հասարակություն

Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլար...

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 24-րդ տարելիցն է:

Այս առիթով ներկայացնում ենք հատված՝  Մոնթեի եղբոր` Մարգար Մելքոնյանի և կնոջ՝  Սեդա Գպրանյանի՝  Մոնթեի մասին պատմող գրքից:

«Սեդայի վերջին այցելության առավոտյան Մոնթեն նրան հանդիպելու գնաց՝ մի շարք հրատապ հարցեր քննարկելու վճռականությամբ: Բայց երբ նա մտավ խցիկն ու հայացքն ուղղեց Սեդային, չկարողացավ սզպել արգելքի վրայով ձգվելու ու նրան համբուլերոլւ ցանկությունը: Մի պահակ բախեց խցիկը.

-Մելքոնյա'ն:

Դա այցելության կարգի խախտում էր: Համբույրը շարունակվեց, և այս անգամ պահակը բախից ավելի ուժգին.

-Մելքոնյա'ն:

Սեդան նրա բերանի մեջ շշնջաց, որ պետք է նստել, բայց նա շուրջերն ավելի ամուր սեղմեց Սեդայի շուրքերին՝ ասելով, որ վատագույն դեպքում իրեն պատժախուց կուղարկեն:

-Ես չեմ ուզում, որ դու այնտեղ գնաս,- տնքաց Սեդան:

-Ոչինչ,- շշնջաց Մոնթեն համբույրների արանքում,- սրա համար արժե բանտախցում նստել»:

* * *

Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...

Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը...

Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...

Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած:

Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք:

Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել: Այս անգամ պետք է խմենք վերջում՝ ազգովի, ես էլ ձեզ հետ միասին: