Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Էրեբունի պլազա» հյուրանոցի Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահում այս պահին ընթանում է իշխանություն-ՀԱԿ աշխատանքային խմբերի առաջին քննարկումը: Արդեն ժամը 15.30-ից լրագրողներն ու լուսանկարիչները հավաքվել էին հյուրանոցի դիմաց` դիմավորելու պատվիրակությունների անդամներին:
Սկզբում ժամանեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Այնուհետեւ եկան ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ու հանրապետական Դավիթ Հարությունյանը:
Քիչ անց ժամանեցին «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը:
Լրագրողների հետ «շփվեց» միայն Վարդան Բոստանջյանը: «Մենք օրակարգ չունենք, հիմա կձեւավորենք այդ օրակարգը: Իրենց ենք լսելու»,- ասաց նա:
ՀԱԿ ներկայացուցիչները` Լեւոն Զուրաբյան, Դավիթ Շահնազարյան, Վահագն Խաչատրյան, Ֆելիքս Խաչատրյան, Սամվել Աբրահամյան, ժամանեցին ուղիղ ժամը 16:00-ին: Վահագն Խաչատրյանն ասաց, որ առայժմ լսելու են: Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունն ասելու բան չունի, պատասխանեց. «Կներեք, բայց իրենք են մեզ հրավիրել»:
Այնուհետեւ պատվիրակները բարձրացան նիստերի սրահ, ուր լրագրողներին ու օպերատորներին թույլ տվեցին մնալ ընդամենը մի քանի վայրկյան: Հանդիպումն ընթանում է փակ դռների հետեւում. լրագրողները սպասում են: