կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-10 19:25
Հասարակություն

«Ոչխարների խուզում» փառատոնը վերածվում է ավանդական միջոցառման

«Ոչխարների խուզում» փառատոնը վերածվում է ավանդական միջոցառման

Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթեւհամայնքում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվեց«Ոչխարների խուզում»երրորդ փառատոնը։

Փառատոնըկազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» hասարակական կազմակերպությունը՝«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի եւ Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաեւ նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:  Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2000մարդ:

««Ոչխարների խուզում» փառատոնը վերածվում է ավանդական միջոցառման: Փառատոնը համայնքային կյանքն աշխուժացնելու, մոռացված ավանդույթները վերհիշելու ու մարզերի տեղական արտադրանքը զբոսաշրջիկներին ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ուրախալի է, որ շատ զբոսաշրջային ընկերություններ փառատոնը ներառում են իրենցառաջարկներում։ Սա վկայում է այն մասին, որ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է»,-ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, սպորտային  միջոցառումներ, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքըներկայացրին Վայոց Ձորի եւ Սյունիքի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ:

«2008թ. սկսած Ռազմավարական Զարգացման Գործակալությունը, Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Անասնապահական Զարգացման» ծրագիր Սյունիքի, իսկ 2014թ.-ից՝ նաև Վայոց Ձորի մարզում։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ֆերմերների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև համայնքային արոտավայրերի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում կարևորում ենք «Ոչխարների Խուզում» փառատոնի կազմակերպումը, որըհնարավորություն է ընձեռում մեր շահառու համայնքներին ներկայացնել իրենց արտադրանքը, շփվել միմյանց հետ և բարձրացնել իրենց մարզի զբոսաշրջային գրավչությունը», - նշել է «Անասնապահական Զարգացման» ծրագրի ղեկավարԿարինաՀարությունանը:

«Ոչխարների խուզում» երկրորդ փառատոնն անցկացվել էր 2015թ․-ին՝Տաթեւի Հալիձոր կայանում։ Դրան մասնակցել էր ավելի քան 3000 մարդ, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից, Բելգիայից։