Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Հայաստանում վերջին շրջանում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը, ինչն էլ կարող է լուրջ վնասներ հասցնել տնտեսության այս ճյուղին։
Իմ տեղեկություններով, մայրացուների մեծ խմբաքանակ հիմնականում արտահանվում է Իրան և ԱՄԷ։ Եթե նախկինում նախարարությունը վերահսկում էր, որպեսզի մայրացուները մեծ խմբաքանակով չարտահանվեն, այսօր ոլորտը մատնված է անտարբերության։
Անասնապահությամբ զբաղվողներին առաջարկվում է կրկնակի թանկ վաճառել մայրացուներին։ Ենթադրենք, եթե մեկ մայրացու ոչխարի արժեքը 50․000 դրամ է, արտահանմամբ զբաղվողներն առաջարկում են վաճառել 100․000 դրամով։ Այս ամենի հետևանքով վտանգվում է անասունների վերարտադրությունը՝ առաջացնելով դեֆիցիտ և թանկացում։
Սա պարենային անվտանգության հարց է, գերխնդիր, որը պահանջում է հստակ գործողություններ և ռազմավարություն»։