| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն հայտնել ենք, որ այսօր` հուլիսի 4-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղի տներից մեկի անասնագոմում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող 17 գլուխ ոչխար, վնասել՝ 4-ը:
Ուռուտի գյուղապետ Սերգո Ջուլհակյանը Yerkir.am-ին պատմեց, որ գայլերը կարողացել են ներխուժել անասնագոմ ու հոշոտել ոչխարներին, քանի պատուհանները բաց են եղել:
«Անասնագոմը տանից մոտ հարյուր մետր հեռու է, չեն զգացել, պատուհանն էլ բաց են թողել, գայլերն էլ եկել-մտել են, էլի: Սկզբում ասում էին` 21 ոչխար է վնասվել, հետո ուրիշ թիվ ասացին, ես գլուխ չեմ հանում արդեն: Համ էլ փոխհատուցման մասին ասեմ, որ չեմ պատկերացնում` ինչ փոխհատուցում: Տեր չեն կանգնել, տենց ա եղել, ի՞նչ փոխհատուցում»,- ասաց գյուղապետը, ապա հավելեց, որ, բացի այդ ոչխարներից, վնաս կրած ընտանիքն ունի առնվազն 100 գլուխ տարբեր տեսակի ընտանի կենդանիներ:
Ջուլհակյանը նշեց նաև, որ վնաս կրած ընտանիքն նյութապես ապահովված է: «Հինգ-վեց ավտո ունեն, նորմալ ապրում են, ուղղակի անուշադիր են եղել, գայլերն էլ հոշոտել են իրենց կենդանիներին»,- ասաց նա: