|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համարում է, որ եկել է ժամանակը, որ գյուղատնտեսական շուկաներ հիմնվեն ոչ միայն Երևանում, այլ նաև սահմանամերձ շրջաններում, երկրի հարավում` Մեղրիում, որպեսզի գյուղացիները արտոնյալ պայմաններով իրենց մթերքն իրացնեն հենց այդ շուկաներում: Այս խնդրի մասին Փոստանջյանը բարձրաձայնեց ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` նպատակահարմար չէ մարզերում շուկաներ հիմնել, քանի որ գյուղացիները գնորդ չեն ունենա:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում մանրածախ առևտրին, այլ մեծածախին սահմանամերձ հատվածում, որպեսզի գյուղացիները արտոնյալ պայմաններում կարողանան իրենց մթերքը արտահանել կամ վաճառել վրացիներին ու իրանցիներին: Այս ամենը, ըստ Զ.Փոստանջյանի, կխթանի գյուղատնտեսության արտադրողականությունը: Պատգամավորը նաև հայտնեց, որ Սյունիքի մարզի գյուղացիներից բողոքներ են ստացվել, որ ոչխարների արտահանման ոլորտում մենաշնորհ կա, դրանով զբաղվում է նախագահի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, և գյուղացիները չեն կարողանում ոչխար արտահանել Վրաստան ու Իրան:
Գյուղնախարարը վստահեցրեց. «Գյուղատնտեսության մեջ մենաշնորհ չկա, իսկ գյուղացիներից բողոքներ չենք ստացել»: