կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-10 12:03
Տարածաշրջան

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողը արտաքսվել է երկրից

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողը արտաքսվել է երկրից

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը արտաքսվել է երկրից: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հայտարարել է, որ Դեփարդոնը արդեն ազատ է արձակվել՝ երկրից դուրս գալու պայմանով: Նա Գազիանթեփից մեկնել է Ստամբուլ, որտեղից հունիսի 9-ի երեկոյան ինքնաթիռով ուղևորվել է Փարիզ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ երեկ Twitter-ում կատարած գրառման մեջ նշել է. «Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ մեր հայրենակից, ֆոտոլրագրող Մաթիաս Դեփարդոնն այս երեկո կժամանի Ֆրանսիա»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր ֆրանսիացի լրագրողին հնարավորինս արագ հայրենիք ուղարկել․ տեղեկացնում է Ermenıhaber-ը։

37-ամյա ֆոտոլրագրող, «National Geographic»  ամսագրի թղթակից Մաթիաս Դեփարդոնը ձերբակալվել էր մայիսի 8-ին՝ Բաթմանի Հասանքեյֆ շրջանում և այնուհետև տեղափոխվել Գազիանթեփ: Ավելի ուշ նա հացադուլ էր հայտարարել և դադարեցրել էր հացադուլը միայն այն ժամանակ, երբ տեղեկացել էր, որ հյուպատոսին թույլ կտրվի այցելել իրեն:

Ֆրանսիացի լրագրողը  Թուրքիայում մեղադրվում էր առանց լրագրողական քարտի գործունեություն ծավալելու մեջ: Իսկ «Ֆրանս-պրես» գործակալության (AFP)  համաձայն՝  Դեփարդոնը ձերբակալվել էր «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա անելու» մեղադրանքով: