|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքում ձերբակալված` անգլիական Vice News լրատվական հեռուստաընկերության լրագրողներ Ջեյք Հանրահանին և Ֆիլիպ Փենդլբարիին արտաքսել են երկրից:
Ըստ AA-ի՝ ազատ արձակվելուց հետո նրանք Ադանայից մեկնել են Գերմանիա:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Տիգրանակերտ քաղաքում ձերբակալվել էին անգլիական Vice News լրատվական հեռուստաընկերության լրագրողներ Ջեյք Հանրահանը և Ֆիլիպ Փենդլբարին, ինչպես նաև նրանց ուղեկցող թարգմանիչը, ովքեր լուսաբանում էին Սիլվան և Լիջե շրջաններում հայտարարված պարետային ժամի դեմ իրականացվող բողոքի ակցիան: Նրան հետագայում մեղադրվեցին ահաբեկչական կազմակերպությունների՝ ԻՇԻՊ-ի, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի օգտին գործունեություն ծավալելու մեջ:
Vice News-ը քննադատել էր Թուրքիային` իր թղթակիցներին ձերբակալելու համար: