Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության մամուլի ծառայությունը, 2017 թվականի մայիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7267 զանգ:
Ստացված զանգերից 1462-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 1098 զանգ ստացվել է ընտանիքի անապահովության, 298-ը՝ երեխայի խնամքի, 269-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 1116-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 197-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: Կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող եղել է 157 զանգ:
Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (205), ավանդի փոխհատուցման (753) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Մայիս ամսին ստացվել է 39 բողոք, որից 2–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 34-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: