կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-22 13:38
Քաղաքական

Մեր ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր ՀՀԿ-ի հետ առնչվել են. Փաշինյան

Մեր ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր ՀՀԿ-ի հետ առնչվել են. Փաշինյան

Լրագրողներն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին՝ ՀՀԿ-ին համարո՞ւմ եք ընդդիմություն, այնպիսի ընդդիմություն, ինչպիսին դուք էիք: Ի պատասխան՝ նա նշեց. «Ես ուրախ եմ, որ Հանրապետական կուսակցության համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել, որին ուզում են ընդօրինակել: Սա, իհարկե, հումորով»:

Հարցին՝  հնարավոր համարո՞ւմ եք, որ նախկին իշխանություններից որոշ մարդիկ համալրեն այս իշխանությունների շարքերը, Փաշինյանն արձագանքեց. «Ցուցակում հնարավոր է լինեն անձինք, որոնք Հանրապետականի հետ առնչվել են: Այժմ մենք խնդիր ունենք կոնսոլիդացիայի ենթարկելու դաշտը և փորձ անելու պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել»:

Նա նաև այսպիսի դիտարկում արեց. «Եկեք նայենք, թե Սերժ Սարգսյանն ինչպես է երկար տարիներ պահպանել իշխանությունը՝ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով, ընդ որում՝ նրանց ներգրավելիս հո չի՞ ասել՝  գնանք, երկիրը թալանենք: Նրանց ասել են՝ հանուն երկրի, պետության` եկեք էս ծառայությունը ստանձնեք: Մարդիկ ստանձնել են, հետո առաջին դեպքում ասել են՝ էս մի բանը եկեք էդքան էլ մի նկատեք, անցնի, գնա, հետո` երկրորդ, հետո` երրորդ, հետո նկատել են, որ մինչև գոտկատեղը խրված են ինչ-որ պրոցեսի մեջ»:

«Ով ուզում է լինի՝ լինեմ ես, լինի Հունան Պողոսյանը, թե ով, եթե հընթացս պարզվի, որ ինչ-որ քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, կկանգնի դատարանի առաջ»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը: