Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս 5։0 խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը։
-Մեկ տարի առաջ ընկերական խաղերում հաղթեցինք թույլ մրցակիցներին, բայց հաջորդ պաշտոնական խաղում ձախողեցինք։ Մտավախություն կա՞, որ նույնը կկրկնվի հիմա։
-Չեմ կարծում, թե պատրաստ չենք Մոնտենեգրոյի հետ խաղին։ Մենք տեսանք, թե մեր թիմը ինչ վիճակում է գտնվում և ով ինչքանով է պատրաստ։ Այն, ինչ նկատել էինք մարզումների ընթացքում, այս խաղում ավելի պարզ երևաց։
-Արաս Օզբիլիսը լավ խաղ անցկացրեց, արդյո՞ք պատճառը մրցակցի թույլ լինելն էր, թե? նա լավ մարզավիճակում էր։
-Արասին դուրս բերեցինք խաղադաշտ, իմանալով, որ նա իր թիմում խաղաժամանակ չի ստանում։ Նա առաջին խաղակեսը լավ անցկացրեց, բայց ֆիզիակական պատրաստվածությունը թույլ չտվեց, որպեսզի նույն մակարդակով անցկացնի նաև 2-րդ խաղակեսը։
-Եզրերից գործում էին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները․ Արտակ Գրիգորյանն ու Դաղբաշյանը։ Գոհ էի?ք նրանց խաղից։
-Գագիկը ոտքին հարված ստացավ, այդ պատճառով ռիսկի չդիմեցինք և փոխարինեցինք։ Երկուսից էլ գոհ եմ, կատարեցին այն, ինչ սպասում էինք։
-Փորձարկված ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրեցին սպասելիքները և նրանցից ո՞ւմ կտեսնենք Մոնտենեգրոյի հետ խաղի մեկնարկային կազմում։
-Շանսերը մեծ են, որ մեկ-երկու ֆուտբոլիստներ անպայման կհայտնվեն հիմնական կազմում Մոնտենեգրոյի հետ խաղում։ Ուրախ եմ, որ Արմեն Մանուչարյանն ու Նարեկ Ասլանյանն իրենց նորամուտը նշեցին հավաքականի կազմում, իսկ Արտակ Եդիգարյանն ու Ռուսլան Կորյանն էլ իրենց առաջին գոլերը խփեցին ։