|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Անգլիական ֆուտբոլային ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլային ակումբներն իրենց մեջ քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնվել են խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի և նրանց միջև էլ կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: