կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-12 10:37
Հասարակություն

Անվտագության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը

Անվտագության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը

«Արմենիա Էրվեյզ» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ չեղարկվել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հարգելի Ուղևոր

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, Երկուշաբթի-Ուրբաթ սկսած 9:30:

Հարգանքներով
Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերություն»