Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Հադիա Աբբասի հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի խորհրդարանի Սիրիա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ:
Ողջունելով դեսպանին՝ Հադիա Աբբասը նշեց, որ բարձր է գնահատում երկու պետությունների միջև քառորդ դար առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները և Սիրիայում ՀՀ դեսպանության մեծ ավանդը երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման գործում:
Սիրիայի խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ հայ-սիրիական հարաբերութուններում կարևոր մաս է կազմում խորհրդարանական ձևաչափը ը` այդ համատեքստում ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի փոխգործակցության կարևորությունը:
Դեսպան Փոլադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ժողովրդական ժողովի նախագահին և պատգամավորներին ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և կարող են բնութագրվել որպես եղբայրական: Սիրիայում Հայաստանի դեսպանը հավելեց, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր պատմության ամենաօրհասական շրջանում՝ Հայոց ցեղասպանության տարիներին, և հետագայում բռնագաղթած հայերի նկատմամբ սիրիացի ժողովրդի ցուցաբերած հոգատարությունը:
Դեսպանն առանձնահատուկ ընդգծեց նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին և 1990-ականներին տնտեսական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով բարեկամ Սիրիայի կողմից տրամադրված օժանդակությունը ՝ հավելելով, որ արդի դժվարին ժամանակաշրջանում Հայաստանն, իր հերթին, փորձում է իր ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել սիրիացի ժողովրդին:
Դեսպան Փոլադյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ այսօր մեկնարկել է սիրիական «Աջնիհաթ աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս կանոնավոր ուղիղ չվերթը, ինչը զգալիորեն կդյուրացնի երկու երկրների միջև հաղորդակցությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: