Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվա իր հայտարարությանը: Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձի կապակցությամբ նա մեջբերել էր Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերը. «Պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին, հոգևորականները պետք է աղոթեն մեր զինվորների հաղթանակի համար, կանայք պետք է լինեն տղամարդկանց կողքին, երիտասարդները պետք է համախմբվեն, մեծահարուստները պետք է բացեն իրենց քսակները, և մենք` բոլորս, միաբանված կարող ենք հաղթել»:
Հարցին` ամենաշատ հարուստները Հանրապետական կուսակցությունում են, ինչո՞ւ Նժդեհի խոսքերին չեն հետևում և քսակները բացում, ավելին` քսակները գնալով ավելի են ուռճացնում, Շարմազանովն արձագանքեց. «Հարուստն ու շատ փող ունենալը տարբեր բան է: Ես ձեր կարծիքին չեմ: Իմ կոչը եղել է մեջբերում Գարեգին Նժդեհից, և ես ասել եմ, որ դա մարգարեական խոսք է, եթե մենք չգնայինք այդ ճանապարհով, այսօր մենք չէինք ունենա ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ»:
Ապա նա ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ պետք է ստորագրի Նժդեհի այդ խոսքերի տակ: Շարմազանովի խոսքով` և' շատ ՀՀԿ-ականներ, և' Սփյուռքի ներկայացուցիչներ ու, ընդհանրապես, բազմաթիվ հայեր շատ ներդրումներ են անում Հայաստանի համար, սակայն քրիստոնեաբար չեն սիրում դրա մասին բարձրաձայնել: