կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-16 13:44
Քաղաքական

Մրցակցությունն ու կռիվը տարբեր բաներ են. Շարմազանով

Մրցակցությունն ու կռիվը տարբեր բաներ են. Շարմազանով

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հանրապետական կուսակցությունը 2017 թվականի նախընտրական մարտավարություն, ցուցակների` թե' համամասնական, թե' ռեյտինգային, մանրամասներ, դաշինքների հետ կապված հարց չի քննարկվել:

«Եվս մեկ անգամ հստակեցնում եմ` մենք որևէ նախընտրական ֆորմատ` ցուցակում ով կընդգրկվի, ով չի ընդգրկվի, ով կգլխավորի, ով չի գլխավորի, ով կլինի, ով չի լինի, չենք քննարկել, բայց տրամաբանությունը հուշում է որ մենք կարող ենք գնալ այն ճանապարհով, որով գնացել ենք նախորդ ընտրություններին»,- հայտարարեց Շարմազանովը:

Դիտարկմանը` խոսակցություններ կան, որ էականորեն փոխվելու է ՀՀԿ խմբակցության կազմը, մասնավորապես` ռեյտինգային կարգով մասնակցության, ինչի համար Հանրապետականում կռիվներ են սկսել, նա արձագանքեց. «Մրցակցությունն ու կռիվը տարբեր բաներ են: Առողջ մրցակցությունը պրոգրեսի հայրն է, և այդ իմաստով ժողովրդավարությունն առանց ներկուսակցական առողջ մրցակցության նոնսենս է, բնականաբար, մեր կուսակցությունը խրախուսում է առողջ ներկուսակցական մրցակցությունը»:

Անդրադառնալով ՀՀԿ ռեյտինգային ցուցակին` Շարմազանովը նշեց, որ քաղաքականության մեջ կան գործիչներ, ովքեր ավելի շատ զբաղվում են հրապարակային գործունեությամբ, և կան պատգամավորներ, ովքեր գուցե հրապարակային դաշտում պասիվ են, բայց շատ ավելի ակտիվ են իրենց ընտրողների հետ աշխատանքում: