|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին:
Դավիթ Լոքյանը շնորհավորել է Կարեն Բոթոյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: «Այսօր մենք նրան վստահում ենք մի շատ ծանր պարտականություն՝ ղեկավարել Գեղարքունիքի մարզը: Անկախ այն ամենից, թե որքան աշխատանք է կատարվել այս մարզում, մենք ունենք հսկայական անելիքներ և դուք պետք է լծվեք դրանց լուծմանը»,- նշել է Դավիթ Լոքյանը:
Դավիթ Լոքյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար, նշել, որ նրա շնորհիվ վերջին տարիների ընթացքում առավել շատ խնդիրներ ունեցող մարզում լրջագույն փոփոխությունների սկիզբ է դրվել:
Իր հերթին, Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և վստահեցրել, որ արդեն պատգամավորական գործունեության ընթացքում նույնպես կնպաստի մարզի հիմնախնդիրների լուծմանը:
Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ կառավարությանը վարչապետի գլխավորությամբ` վստահության համար: Նորանշանակ մարզպետն իր խոսքում նշել է, որ մարզում տեսել է թիմային աշխատանք: «Վստահ եմ, որ այդ նույն թիմի՝ մարզպետարանի աշխատակազմի հետ այսուհետ նույնպես մեր առջև դրված խնդիրները կատարելու ենք»,-ասել է Կարեն Բոթոյանը: