|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը ճնշում գործադրեց հենց ՕԵԿ-ական գործարար պատգամավորի վրա, եթե կան գործարար պատգամավորներ նաև այլ քաղաքական ուժերի մեջ ևս, ասաց. «Շատ լավ հարց է, և իսկապես մտահոգության տեղիք է տալիս: Ըստ երևույթին` կառավարության հետ լեզու գտնելու հարց կա: Այդ հարցը բավական ջուր վերցնող խմոր է»:
Հարցին` ժամանակը չէ՞, որ Բիշարյանը բարձրաձայնի Ճամբարակի խնդիրների մասին` հիշեցնելով, որ Կարեն Բոթոյանը այդ ընտրատարածքից է ընտրվել ու ընտրվելուց հետո քանի՞ անգամ է բարձրաձայնել այդ ընտրատարածքի խնդիրների մասին, Հեղինե Բիշարյանը նախ նշեց, որ ՕԵԿ-ը միշտ էլ կողմնակից է եղել համամասնական ընտրակարգին` վերացնելով մեծամասնականը, ապա պատասխանեց. «Մեկ րոպե անգամ չկասկածեք, որ ինչ հարց կա, բարձրացնելու ենք, դա կլինի որևէ մեկի անձնական բոստանի, թե համայնքների հարցը, բոլոր ուղղություններով հարցերը բարձրացնելու ենք»:
Հեղինե Բիշարյանը նշեց, որ ափսոսում է, որ կոտրել են Կարեն Բոթոյանին` շատ կարճ ժամանակահատվածում նրան կանգնեցնելով փաստի առաջ: