կարևոր
3595 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-25 22:43
Քաղաքական

Շահրամանյանը փակագծեր է բացել, դրա համար Փաշինյանը քինախնդրություն ցուցաբերեց. Գեղամ Մանուկյան

Սահմանազատման մասին Փաշինյանի փաթեթավորած կոնֆետն իրականում դառը հաբ է։ Ժողովուրդը Վրաստան գնալիս, երբ Ոսկեպար - Բաղանիս հատվածում՝ Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռու, տեսնի սահմանապահներին, նոր կիմանա՝ Փաշինյանի սահմանազատումը որն է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Փաշինյանը գնաց Ծավ, Ներքին Հանդ, ասում է՝ այստեղով փշալար է անցնելու, բայց որևէ բառ չասաց, որ ադրբեջանցիները պատերազմից հետո գրաված տարածքներից պետք է հետ քաշվեն, տպավորություն է, որ այդ տարածքից էլ պետք է սահմանազատումը արվի։ 

Անդրադառնալով օրեր առաջ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական ավտոմեքենան առգրավելու որոշմանը և հատուկջոկատայինների գործողություններին՝ Մանուկյանը նշեց, որ դա ցույց տվեց՝ Փաշինյանը ատելություն ունի արցախահայության դեմ։ «Այդ ամենը Փաշինյանի քինախնդրության մասին է խոսում, նրանք իրենց թուլությունը ցույց տվեցին, քանի որ որոշ փակագծեր է կիսաբացել, շատ բաներ կան ասելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։