|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թուրքերեն լեզվի վերաբերյալ իր նստավայրում կայացած միջոցառմանը:
Ըստ Ilerihaber-ի՝ Էրդողանը խիստ քննադատել է նրանց, ովքեր թուրքերենի փոխարեն օտարալեզու բառեր են կիրառում: «Դա ներկայանալի երևույթ չէ»,- նշել է նա:
Էրդողանը նշել է, որ նախկինում եղել են «քըրաթհանելեր» (արաբական ծագումով օսմանական բառ, որը նշանակում է ժամանցի վայր), իսկ այժմ դրանք վերածվել են «քլաբների» (գիշերային ակումբների):
«Ինչո՞ւ եք գրում «քլաբ», դա մեր բառը չէ, դրա փոխարեն ինչո՞ւ չեք օգտագործում թուրքականը: Բոլոր այդ ցուցանակները հանեք, դա ձեր իրավունքն է, բայց չեք կարողանում փոխել տալ: Բոլորը ինչ-որ մեկին հաճոյանալու ջանքեր են գործադրում»,- ասել է նա:
Էրդողանը հանձնարարել է երկրի քաղաքապետերին` հանել օտարալեզու բոլոր ցուցանակներն ու փոխարենը կախել թուրքալեզուները: