Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բյուջետային գրասենյակը հրապարակել է 2016թ բյուջեի կատարման հաշվետվությունը:Եվ այսպես` ընթացիկ ծախսերի մասով. ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի ծախսերի 88.5%‑ն ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը կազմելով՝ 1,281.8 մլրդ դրամ և տարեկան ծրագրի՝ 99%-ը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.5%‑ով, ինչը հիմնականում պայմանավորված է տոկոսավճարների, կենսաթոշակների, նպաստների, դրամաշնորհների և այլ ծախսերի աճով: Հաշվետու տարում`
ընթացիկ ծախսերի 11.1%-ը` շուրջ 142.4 մլրդ դրամ, տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը: Կատարողականը կազմել է 97.5%: Նախորդ տարվա համեմատ վերոնշյալ ծախսերն ավելացել են 1%-ով;
ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 162.2 մլրդ դրամ կամ բյուջեի ընթացիկ ծախսերի 12.7%-ը: Նշված ծախսերի տարեկան ծրագիրը կատարվել է 95.3%-ով: 2015 թվականի համեմատ վերոնշյալ ծախսերը նվազել են 37.3%-ով կամ 96.5 մլրդ դրամով;
պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 7.7%-ը` շուրջ 98.3 մլրդ դրամ, ուղղվել է ՀՀ կառավարության պարտքի և մուրհակների սպասարկմանը, որն օգտագործվել է 99.6%-ով: Մասնավորապես՝ ներքին տոկոսավճարները կազմել են 42 մլրդ դրամ, արտաքին տոկոսավճարները՝ 56.2 մլրդ դրամ: 2015 թվականի համեմատ ծախսերն աճել են 32.7%-ով (24.2 մլրդ դրամով): Ընդ որում, ներքին տոկոսավճարներն աճել են 30.6%‑ով (9.9 մլրդ դրամով), իսկ արտաքինը` 34.2%-ով (14.3 մլրդ դրամով);
ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 120.8 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով ընթացիկ ծախսերի 9.4%-ը, որից 116.3 մլրդ դրամը հատկացվել է պետական կազմակերպություններին, 4.5 մլրդ դրամը` ոչ պետական կազմակերպություններին:
Ծրագրի կատարողականը կազմել է 99.6%: 2015 թվականի համեմատ տրամադրված սուբսիդիաների գումարն աճել է շուրջ 3.7 անգամ կամ 87.9 մլրդ դրամով;
ՀՀ պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 158.1 մլրդ դրամ` ապահովելով 98.7% կատարողական և ընթացիկ ծախսերի 12.3%-ը: Ընդ որում, 155.2 մլրդ դրամ տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 2.9 մլրդ դրամ` միջազգային կազմակերպություններին: 2015թ. համեմատ դրամաշնորհներն աճել են 3.4%‑ով` մեծ մասամբ պայմանավորված ԱԱՀ վերադարձի ծախսերի աճով;
պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 31.6%-ը՝ 405.1 մլրդ դրամ են կազմել սոցիալական նպաստները և կենսաթոշակները, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 99.4%‑ով: Նշված հատկացումներից 130.1 մլրդ դրամն ուղղվել է նպաստների, 275 մլրդ դրամը` կենսաթոշակների ֆինանսավորմանը, որոնք կատարվել են համապատասխանաբար 98.2%-ով և 100%-ով: 2015 թվականի համեմատ վերոնշյալ ծախսերն աճել են 3.6%‑ով կամ 14 մլրդ դրամով;
պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 15.2%-ը կամ 195 մլրդ դրամը կազմել են այլ ծախսերը: Տարեկան ծրագիրը կատարվել է 102.1%-ով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 3.5%-ով` հիմնականում պայմանավորված պաշտպանության, գյուղատնտեսության և ոռոգման բնագավառներին հատկացված գումարների աճով:
Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ. 2016 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 167.3 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 11.5%-ը և տարեկան ծրագրի 101.8%-ը: 2015 թ. համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 1.6%-ով, որը պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի 3.7 անգամ աճով:
2016 թվականին ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 175.1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 101.7%-ը, որը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականով:
Հաշվետու տարվա ընթացքում ավելի քան 7.8 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` ապահովելով ծրագրվածի 100.1% կատարում (47.3 մլն դրամը ստացվել է հողի, 7.8 մլրդ դրամը` այլ ակտիվների օտարումից):