|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստի ավարտին: Երբ գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլեն), Սարգիս Գրիգորյանը (Ծգլ) և նրանց պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանից ժամանակ խնդրեցին ցուցմունք տալ-չտալու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, Լևոն Ղազարյանի` դահլիճում ներկա մայրը բորբոքվեց. «Անընդհատ ձգում-ձգում եք, ի՞նչ խաղեր եք խաղում, չեմ հասկանում, էս մարդասպաններին…»:
Ի պատասխան՝ ամբաստանյալներից Վահան Հակոբյանն արձագանքեց. «Ի՞նչ մարդասպան, հո Դուք շառ չե՞ք, ա´յ շառ»:
Երրորդմասցի Լյովիկի մայրն ավելի բորբոքվեց. «Մարդասպան եք, բա ի՞նչ եք, ա´յ քիլլերներ, մի հատ էլ քիլլերի դրոշ վերցրեք, եկեք դատարան»:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: