կարևոր
4264 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 16:12
Իրավական Քաղաքական

ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ

ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործով վճիռ կայացնելը: 

«Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու  օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ:

Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- ասաց Կիրակոսյանը։