|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր մեկնարկել է 6-րդ գումարման ԱԺ նստաշրջանը: Մինչ նիստի մեկնարկը «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հստակ պատասխան չտվեց՝ իրենց խմբակցությունը ընդդիմադի՞ր է լինելու, թե՞ ոչ: «Կաշխատենք, կտեսնեք»,- ասաց նա:
Նրան օգնության եկավ Նաիրա Զոհրաբյանը և ասաց, որ պետք է շտապեն` նիստին մասնակցելու:
«Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն...»,- այդուհանդերձ, ասաց Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, իսկ այնուհետև ինքնաբացարկ հայտնած անձանց, նա ասաց. «Շատ լավ է լինելու, դուք մի՛ անհանգստացեք: Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»:
Ծառուկյանը նաև հավաստիացրեց, որ կուսակցությունում կրքերը հանդարտվել են:
Հարցին` ակտի՞վ պատգամավոր է լինելու, նա պատասխանեց. «Բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել»: